Լոռու և Տավուշի մարզկենտրոններում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)

Հասարակության շրջանում զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով հունիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզկենտրոններում 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են ժամանակակից սպառազինության միջոցներ, հրաձգային զինատեսակներ, տեսադիտարկման և հետախուզական սարքավորումներ, իրային ապահովման պարագաներ: Միջոցառման հյուրերը բացազատված դաշտային խոհանոցներում ծանոթացել են զինծառայողներին հատկացվող սննդակարգին, համտեսել ուտելիքները:

Միջոցառման վերջում զորամիավորման ստորաբաժանումներից մեկի զինծառայողները ցուցադրել են ձեռնամարտի հնարքներ: