Անկանխատեսելի է ոչ միայն Թրամփը, այլև հարվածի դեպքում Իրանի պատասխանը

Հունիսի 20-ին Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ԱՄՆ-ի ռազմավարական նշանակության «RQ-4 Glibal Hawk» լրտեսական անօդաչու թռչող սարքի խոցումից հետո կտրուկ սրվել են ամերիկա-իրանական հարաբերությունները։ Կա՞, արդյոք, պատերազմի վտանգ մեր երկրի անմիջական հարևանությամբ, որը որոշակի սպառնալիք կլինի նաև Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության նկատմամբ։

LIVEnews.am կայքի տաղավարում վերոնշյալ և հայտնի միջադեպին առնչվող այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։