Հոչանց համայնքում վերանորոգվել և վերաօծվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին (լուսանկարներ)

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ «Արցախպրեսի» տեղեկացմամբ, հունիսի 23-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է վերաօծման կարգ:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում կարևորել է եկեղեցաշինության դերն Արցախ աշխարհում՝ ասելով, որ դարեր շարունակ հայն իր հավատքով եղել և այսօր էլ շարունակում է լինել ուժեղ և տոկուն:

Նրա խոսքով՝ Հոչանցի 17-րդ դարի Ս. Ստեփանոս եկեղեցու վերաբացումն ու վերաօծումը մեծ նշանակություն կունենա համայնքի զարգացման գործում: