Վիգեն Քոչարյանը երդվեց ԱԺ-ում և ստանձնեց ԲԴԽ անդամի պարտականությունները

Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովի արտակարգ նիստում, ուրբաթ օրը 114 կողմ, 4 դեմ ձայներով ԲԴԽ անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդվեց, ապա ստորագրեց երդման տեքստը: Իր երդման մեջ Քոչարյանը պարտավորվեց ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում են նաև ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: