Բաղդադի մզկիթում որոտացած պայթյունից 10 մարդ է զոհվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացրել է «BaghdadToday»-ը` վկայակոչելով անվտանգության ուժերի իր աղբյուրին:
Ինչպես նշվում է՝ մահապարտ ահաբեկիչը մուտք է գործել մզկիթ և գործարկել «մահվան գոտին»:
Միջադեպի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել են:
Հարկ է նշել, որ ուրբաթ օրերին ամենաշատ թվով հավատացյալներ են այցելում մզկիթներ: