Պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում

Ինձ մոտ կարծես թե կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։

Առանց որևէ հեգնանքի կամ հումորի ուզում եմ հասկանալ մի բան.

Տեսեք, նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երկու օր արաջ ԱԺ ում իր ելույթի ընթացքում հազար անգամ ընդգծեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր, ապա իր պաշտոնում առաջնորդվելու է միայն օրենքի տառով, սակայն երբ ստանձնեց իր պաշտոնը, ապա անմիջապես հռչակեց իրեն ՍԴ ղեկավար։

Չեմ հասկանում, ինչ օրենսդրական կարգավորումներով է առաջնորդվում պարոն Գրիգորյանը, երբ անում է այսպիսի (մեղմ ասած) վիճահարույց հայտարարություններ։

Աստված հեռու պահի, որ ես հանկարծ միտում ունենամ պաշտպանել առայժմ գործող ՍԴ ղեկավարին, բայց պարոն Գրիգորյանի հայտարարությունը շատ հարցեր է առաջացնում։

Հ.Գ. Ես չեմ հասկանում, պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում։

Ախր աբսուրդ է այս ամենը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ինձ մոտ կարծես թե կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։ Առանց որևէ հեգնանքի կամ հումորի ուզում եմ հասկանալ մի բան.Տեսեք,…

Опубликовано Arman Abovyan Пятница, 21 июня 2019 г.