ՊԲ դիրքապահների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- նշված է հաղորդագրության մեջ։