Չկա որևէ անդրադարձ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումն ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ.

  1. Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։
  2. Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց նախորդ հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջարկված անվտանգային նախաձեռնությունների բովանդակությունը։
  3. Կողմերին առաջին անգամ կոչ է արված սահմանի երկայնքով զերծ մնալ նաև ինժեներական աշխատանքներից։ Կարծում եմ, այս կոչը ուշացած է, քանզի Ադրբեջանը, կարծես թե հասցրել է օգտվել Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից։
  4. Ուղիղ կապի լիարժեք օգտագործման կարևորության մասին հիշատակումը հուշում է, որ Դուշանբեում ձեռքբերված այս պայմանավորվածությունը ևս այս ընթացքում օգտագործվում էր բացառապես որպես քարոզչական հնարք և իր նպատակին չի ծառայել։
  5. Համանախագահները նորից կրկնում են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «էական բանակցություններ» (substantive talks) արտահայտությունը։
  6. Չկա որևէ անդրադարձ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին։
  7. Եվ կրկին, բացակայում է որևէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնյան հանդիպումը ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամլո…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 20 июня 2019 г.