«Նիկոլ Փաշինյանը նման է Սասունցի Դավիթին» (տեսանյութ)

«ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը։

Գարեգին Միսկարյանն ասաց․ «Գաղափարախոսության բացակայությունը կարող էր բացատրվել նախկին ռեժիմի պայմաններում, երբ  քաղաքական դաշտը ճնշվում էր ամեն կերպ, և չթիրախավորվելու համար գուցեև անհրաժեշտ էր չընտրել որևէ ուղղություն կամ  չհայտարարել դրա մասին, բայց լինել քաղաքականության մեջ, լինել կառավարող ուժ և մերժել իզմերը Հայաստանում՝ վկայակոչելով միջազգային փորձը և զարգացած երկրները, կարծում եմ՝ դա այդքան էլ արդար չէ ոչ Հայաստանի, ոչ էլ  ՀՀ քաղաքացու նկատմամբ»։

«Նիկոլ Փաշինյանին հիմա ավելի շատ  Սասունցի Դավիթի կերպարի հետ եմ ասոցացնում, որովհետև  փրկել է ժողովրդին, եկավ ծառը պոկեց, բոլորին պատեպատ տվեց։ Իսկ հիմա մեզ պետք է պետություն կառուցել․ առանց արմատական փոփոխությունների՝ երկիրը չի կառուցվելու»,- մեզ հետ զրույցում ասաց Գարեգին Միսկարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում