Ումի՞ց են ֆինանսավորվում հակասորոսականները․ Մարինա Խաչատրյանը հրավիրում է կառուցողական բանավեճի (տեսանյութ)

«Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձավ հունիսի 7-8-ը Երևանում անցկացված «Ցավի կառավարումը պալիատիվ խնամքում, ոլորտի բարեփոխումների արդյունավետ կիրառումը Հայաստանում» խորագրով գիտաժողովին՝ ասելով, որ գիտաժողովի ժամանակ քննարկվել են մարդու առողջությանն առնչվող, ծանր հիվանդների շրջանում ցավերի առաջացումը կանխելու վերաբերյալ հարցեր, սակայն կազմակերպիչները և գիտաժողովի մասնակիցները բժիշկներ չեն և առողջապահության ոլորտի հետ էլ որևէ առնչություն չունեն։ Բանն այն է, որ այդ գիտաժողովը նախաձեռնել էին «Բաց հասարակություն հիմնադրամ-Հայաստան» հասարակական կազմակերպությունը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան, որի անդամները հոգեբաններ են։

Մարինա Խաչատրյանի հավաստմամբ՝ գիտաժողովը ֆինանսավորվել է «Սորոսի» հիմնադրամից և այդ հիմնադրամի միջոցով էլ փորձ է արվում Հայաստանում նպաստել թմրամիջոցների օգտագործման տարածմանը՝ պալիատիվ խնամքի պատրվակով։

Նեյրովիրաբույժը նաև տեղեկացրեց, որ դեռ 2017թ․Հայաստանում գործում են օփիոիդային դեղամիջոցների հասանելիության կարգավորումներ, որոնք կանոնակարգում են ոլորտը, և ընդամենը հարկավոր է օրենքները, կարգավորումները կիրառել և խիստ վերահսկողություն սահմանել դրանց նկատմամբ։

Մարինա Խաչատրյանը նաև ներկայացրեց, թե այդ ծրագրի համար որ կազմակերպությունները որքան գումար են ստացել «Սորոսի» հիմնադրամից։

Մենք հետաքրքրվեցինք, թե «Սորոսի» հիմնադրամի և դրա ֆինանսավորած ծրագրերի դեմ խոսող ու փաստարկներ ներկայացնողներն ումի՞ց են ֆինանսավորվում և ի՞նչ շահագրգռվածություն ունեն այդ ծրագրերը քննադատելու համար, ինչին մեր հյուրը չխուսափեց պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում