Արթուրը պատմել է, թե ինչպես են իրեն լուսամուտից նետել (տեսանյութ)

Խարկովի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի ուսանող Արթուր Մարտիրոսյանին օրերս նետել էին հանրակացարանի 6-րդ հարկի պատուհանից։ Նախնական տվյալներով,  կասկածյալները ադրբեջանցիներ են։Արթուրը հրաշքով ողջ է մնացել և պատմել է եղելությունը։

Rusarminfo-ի տեղեկացմամբ, Մարտիրոսյանը պատմել է, որ իրեն պատուհանից նետել են իր վեց ծանոթներն այն բանից հետո, երբ ինքը լուսամուտից դուրս է շպրտել իրերը, որոնք ծանոթները ցանկանում էին «գցել» իր վրա:

«Անցավ երկու-երեք րոպե, իմ սենյակ եկան և, փաստորեն, սկսվեց կռիվ: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկ, դանակ,- պատմել է Մարտիրոսյանը:- Ես մեր արանքում դրեցի սեղանը, մոտեցա լուսամուտին ու սկսեցի օգնություն կանչել»:

Լուսամուտից ընկնելուց հետո Արթուրն թաքնվել է ավտոկայանատեղիում: Հսկիչը պատմել է, որ Արթուրն այնպիսի վիճակում է եղել, որ ոստիկաններին չի ճանաչել և նրանց խնդրել է նորից ոստիկանություն կանչել:

Հանրակացարանի պահակը պատմել է, որ ուսանող Արթուր Մարտիրոսյանը նախկինում երբևէ ուշադրություն չի գրավել, ոչ իրավաչափ պահվածք չի դրսևորել:

Տեղի ունեցածն այժմ իրավապահների ուշադրության կենտրոնում է: