«Թալիշագիտական միջազգային գիտաժողովի» մասին Բաքվի արձագանքները

Երևանում կայացած «Թալիշագիտական միջազգային 3-րդ գիտաժողովը» մինչև օրս հանգիստ չի տալիս Բաքվի բռնապետի վարչակարգին, քանի որ, ի տարբերություն նախկինի, սոցցանցերում և հանրային այլ տիրույթներում հենց ադրբեջանաբնակ թալիշների գերակշիռ մեծամասնությունն իր աջակցությունը և գոհունակությունը հայտնեց այս միջոցառման կապակցությամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, խիստ անսպասելի էր ալիևյան վարչախմբի համար։

Բաքվի բռնապետի պարզունակ քարոզչամեքենան այսօրվա իր հերթական «հայտնագործության» մեջ նվաստիս ներկայացրել է Ադրբեջանում շիայական շարժման ամենաազդեցիկ ներկայացուցչի՝ այժմ քաղբանտարկյալ Թալեհ Բաղիրզադեի հետ միևնույն նկարում և վերագրել նրա հասցեին դրվատական խոսքեր։

Դե ինչ, առանձնապես դեմ չեմ, որովհետև մշտապես եղել եմ այն կարծիքին, որ հասարակական և ժողովրդական դիվանագիտության մակարդակում Հայաստանը կարող է կապեր ստեղծել նաև Ադրբեջանի ամենահզոր ընդդիմադիր ուժի՝ շիայական շարժման հետ։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Երևանում կայացած «Թալիշագիտական միջազգային 3-րդ գիտաժողովը» մինչև օրս հանգիստ չի տալիս Բաքվի բռնապետի վարչակարգին, քանի…

Опубликовано Vardan Voskanyan Вторник, 18 июня 2019 г.