Ռուստամ Բադասյանը՝ արդարադատության նախարար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հրամանագրի մեջ մասնավորապես գրված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»: