Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի Հայ կինոյի օր
Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես Հայ կինոյի օր։
Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ, և հարցը տևական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց։
Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար և կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին։
Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից։
Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի Հայ Կինոյի օր Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես…
Опубликовано Naira Zohrabyan Вторник, 18 июня 2019 г.