«Վերելք»․Կառավարության օպտիմալացումը հիմնավորված չէր, հյուրը՝ Այսեր Ղազարյան (տեսանյութ)

Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ներկայացնում է բնապահպանության փոխնախարարի պաշտոնից ամիսներ առաջ իր հրաժարականի պատճառները։ Ըստ նրա, կառավարության օպտիմալացումը, նախարարությունների միացումները կատարվել են չհիմնավորված կերպով և այդ քայլերից հետո կունենանք ոչ թե առաջընթաց, այլ նահանջ։ Հյուրը նաև կարծում է, որ իշխանական համակարգում չկա բավարար կամք, կադրեր, արհեստավարժություն, իրական բարեփոխումների փոխարեն՝ իներցիոն կերպով գործում է նախկին համակարգը։ Իսկ նման դեպքում ժամանակի ընթացքում կլինի վերադարձ նախահեղափոխական իրավիճակին։

Մանրամասները՝ տեսանյութում