Վարչապետ Փաշինյանի ու նրա թիմի օր առաջ հրաժարականը փրկելու է երկիրը (տեսանյութ)

Ս․թ․ հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացվեց «Անդրդվելի եղբայրություն-2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն։

Հունիսի 17-ից հունիսի 20-ը Արցախի պաշտպանության բանակն անցկացնում է խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություն, ներգրավելով 10 հազար զինծառայող, 200-ից ավելի հրետանային միջոց, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավել ՀՕՊ համակարգ, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր։

Հունիսի 17-ից հունիսի 21-ը զորավարժություն է անցկացվում նաև Ռուսաստանի ԶՈՒ հարավային ռազմական շրջանում, որին մասնակցում են ՌՕՈՒ և ՀՕՊ 4-րդ բանակը։ Վարժանքներին ներգրավված են 100 ինքնաթիռ ու ուղղաթիռ և «Պանցիր-U1» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր։ Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազան ևս մտնում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մեջ։

Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ զորավարժությունները, որքանո՞վ են դրանք առնչվում արցախյան հիմնախնդրի լուծման և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության հետ։

Համարժե՞ք են արդյոք Հայաստանի իշխանությունների արձագանքը Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների, արցախյան հիմնախնդրի լուծման և թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումների հետ։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը ռազմաքաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում