Հունաստանի և Հարավային Կիպրոսի ղեկավարները շարունակում են չարաշահել ԵՄ անդամ լինելու հանգամանքը․ Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հայտարարությանը, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցնել կիրառել պաշտոնական Անկարայի դեմ: «Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, Ցիպրասի հայտարարության պատճառ է հանդիսացել այն, որ թուրքական կողմը նավթի և գազի հորատման աշխատանքներ է սկսել պաշտոնական Նիկոսիայի բացառիկ տնտեսական գոտում։

Ցիպրասի հայտարարությանն ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ-ից  հայտնել են. «Հունաստանի և Հարավային Կիպրոսի ղեկավարները շարունակում են  չարաշահել Եվրամիության անդամ լինելու հանգամանքը։ Ամենաբարձր մակարդակով հղված մեր ուղերձները չափազանց պարզ են։  Մենք պահպանում ենք այս հարցում մեր վճռական դիրքորոշումը»։