ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամասի մարտական հենակետեր։ ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ ՀՀ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, անձամբ դիտարկել հակառակորդի հենակետերը։

Այցելության ավարտին Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանման հրամանատարությանը: