Հասարակությունը կոնցենտրացվում է միայն ներքին խնդիրների լուծման շուրջ և սթափ չի գնահատում արտաքին ռիսկերը

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք միտումնավոր հրաժարվում ենք նկատել ակնհայտ փաստեր առ այն, որ Արցախի շուրջ մտահոգիչ խմորումները ավելի և ավելի ալարմիստական բնույթն են ընդունում։

Ոչ, հարգելիներս, խոսքը բնավ Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություների մասին չէ, խոսքը ավելի խորքային խնդիրների մասին է։ Օրինակ, չգիտես ինչու, լայն տարածում չի ստացել այն տեղեկությունը, ըստ որի մի շարք ֆրանսիական քաղաքների ղեկավար մարմիններին ֆրանսիական դատարանները ստիպում են չեղարկել բարեկամության հուշագրերը, որոնք ստորագրվել էին նախկինում իրենց և արցախյան տարբեր քաղաքների հետ։

Կամ այլ օրինակ, մեր գերքաղաքականացված հասարակության ստվար զանգվածին ընդհանրապես չի հետաքրքրում այն փաստը, ըստ որի ադրբեջանական և թուրքական զորքերը արդեն փաստացի ամենամսյա ռեժիմով անցկացնում են համատեղ զորավարժություններ և իհարկե ադրբեջանցիները չեն դադարում իրենց՝ հայատելությամբ լի վարքագիծը։ (Հա, իմիջայլոց, ինչ եղան դրանց հետ «բարիշելու» նախաձեռնություները, ոնց որ դրանք չգնահատեցին մեր որոշ շրջանակների պատրաստակամությունը հետները խաղաղասեր «պաչպռոշտի» անել։)

Ժողովուրդ ջան, դուք իրականում հավատում եք, որ անտեսելով այս լրջագույն խնդիրները՝ մենք ավելի լա՞վ ենք ապրելու։

Պարզապես հիշեցնեմ, որ երբ հասարակությունը կոնցենտրացվում է միայն ներքին խնդիրների լուծման շուրջ և սթափ չի գնահատում արտաքին ռիսկերը, ապա այդպիսի հասարակությունը դատապարտված է պարտության՝ բոլոր հնարավոր ուղիներով։

Ի վերջո, ժողովուրդ ջան, հիշե՛ք, թե ինչ լկտի, վայրենի և բարբարոս «հարևանների» հետ ենք մենք փաստացի պատերազմում։

Պարզապես հիշե՛ք…

ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք միտումնավոր հրաժարվում ենք նկատել ակնհայտ փաստեր առ այն, որ Արցախի շուրջ …

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 16 июня 2019 г.