Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ և տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի իրականացման հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: