Ինչպիսի՞ն կլինի Վրաստանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, կփակվի՞ Հայաստանի կյանքի ճանապարհը (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը խոսելով թուրք-ադրբեջանական զորավարժություններին Վրաստանի ներգրավվման մասին՝ ասաց, որ այդ երեք երկրների ղեկավարները տարին մեկ անգամ հանդիպում են և ինչ-ինչ պայմանագրեր կնքում, որոշում այդ տարվա համար իրենց համատեղ անելիքները նաև ռազմական ոլորտում։

«Այն, որ Վրաստանը ռազմատեխնիկական, ռազմակրթական առումով ինտենսիվ կերպով ինտեգրվում է ադրբեջանաթուրքական տանդեմին, փաստ է։ Այս տարածաշրջանում շահերի կոշտ բախում կարող է լինել ՀԱՊԿ և ՆԱՏՕ անդամ և նրանց դաշնակից երկրների միջև։ Շահերի այդ բախումը տեսականորեն չի բացառում, որ հայ-ադրբեջանական լայնածաված ռազմական բախում լինի»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով հարցին, թե լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Վրաստանն ինչ դեր կարող է ունենալ Ադրբեջանի համար, փորձագետը հիշեցրեց 1992-1993 թվականները, որբ Արցախյան պատերազմի ժամանակ Վրաստանում պարբերաբար պայթեցվում էր Հայաստան մտնող գազամուղը։

«Վրաստանով է անցնում մեր կյանքի, գոյության ճանապարհը, և երաշխիք չկա, որ ռազմական գործողությունների ժամանակ չկառավարվող խմբավորումները որոշակի քայլեր չեն անի, որոնք կարող են վնասել մեր ազգային անվտանգությունը»,- ասաց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում