Տիգրան Ուրիխանյանը հերքել է ԲՀԿ ղեկավարի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

Նախօրեին Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին, միաժամանակ նշելով, որ դադարեցրել է նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում՝ հավաստելով, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ։ Լրատվամիջոցները տարբեր մեկնաբանություններ տվեցին թեմայի շուրջ։

Տիգրան Ուրիխանյանն արձագանքելով ԶԼՄ-ների տեսակետներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։

Ամեն ինչ առջևում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Մեծարգո հայրենակիցներ,հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:Պատճառների մասին կխոսեմ…

Опубликовано Տիգրան Ուրիխանյան Пятница, 14 июня 2019 г.