Սկզբունքների բացակայությունը՝ իշխանության կառավարման բաղկացուցիչ մաս (տեսանյութ)

Վերջերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժեր բռնության կոչեր են անում և փորձում ատելությամբ քաղաքական հարցեր լուծել։

Մինչդեռ բռնության կոչեր առաջին հերթին հնչում են իշխանության շրջանակներից, նրանց համախոհներից և անձամբ  վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը հրապարակավ հայտարարում է մարդկանց պատին ծեփելու, ասֆալտին փռելու և դատարանները շրջափակելու մասին։

Արցախի նախագահի դեմ Երևանի Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է․ «Չեմ սիրում քաղաքական հարթությամբ խոսել իրավական երևույթների վերաբերյալ: Իմ անձնական կարծիքով՝ այդ երիտասարդի գործողությունները 1000 անգամ անթույլատրելի են բարոյական տեսակետից․․․››։

Ովքե՞ր են ատելության, խտրականության և բռնության խոսք տարածողները, որո՞նք են այդ դավադիր ուժերը։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Իրավական ուղի»  հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում