Իշխանության ներկայացուցչին վիրավորողը քրեական պատասխանատվության կենթարկվի (տեսանյութ)

LIVEnews.am-ի թղթակիցը ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ զրուցել է նրա առաջարկած օրենսդրական նախագծի և դրա վերաբերյալ քննադատությունների մասին։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Ըստ առաջարկի՝ իրավական ապահովության երաշխիքներ պետք է սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև`իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Մանրամասները՝ տեսանյութում