Արմեն Սարգսյանը և Վազգեն Մանուկյանն անդրադարձել են Հանրային խորհրդի գործունեությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը: