Նախկինում ԵՄ համաձայնագիրը Նիկոլը ջուր էր համարում, հիմա հպարտանում է դրանով
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է աղմկահարույց, զգացմունքային, երբեմն իրականության հետ կապերը խզած հայտարարություններ հնչեցնելով:
Բայց վերջին շրջանում դրան գումարվել է նաև իրողության հաճախակի փոփոխությունը:
․ Մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Փաշինյանը ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդ էր, իսկ այսօր խոսքեր է շռայլում ԵԱՏՄ-ի ընձեռած դրական հնարավորությունների մասին:
․ Նախկինում ԵՄ համաձայնագիրը Նիկոլը ջուր էր համարում, հիմա հպարտանում է դրանով:
․ Ապրիլյան քառօրյայից հետո Փաշինյանը շտապեց հայտարարել, թե պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր նույն Փաշինյանը ոչ միայն ծպտուն չի հանում այդ մասին, այլ նաև «սպասիբոների» շարք է շռայլում իր իսկ կողմից հռչակած ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկի հասցեին:
․ Հայտարարում էր օտարերկրյա գործակալների մասին, բայց հետո իրողություն փոխվեց, և նա անուններ չհնչեցրեց:
․ Դրան հաջորդեց դավադիր ուժերի վերաբերյալ խայտառակ ու անհեթեթ հայտարարությունը, բայց այս անգամ էլ հայտարարեց, թե դավադիր ուժ ասածը մի պաշտոնյայի օգնական է, ով հանդգնել է Նիկոլի դեմ սոցիալական ցանցերում քննադատություն հնչեցնել:
․ Երեկ պարզ դարձավ, որ մարդկանց սպանության կազմակերպման մեղադրանք հնչեցնելը Նիկոլը մեկնաբանում է որպես հռետորական հարցադրում:
Մի հռետորական հարցադրում էլ ես անեմ հիմա.
Մարդասպան ռամիլ սաֆարովին պարգևներ շռայլած, Երևանը ադրբեջանական հող համարող և Ապրիլյան ահաբեկչական պատերազմը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն ստանալը ինչպե՞ս կարելի է բնորոշել:
Որոշեք յուրաքանչյուրդ:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից
Փաշինյանի հռետորական հարցադրման հետքերովՎարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է աղմկահարույց,…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 13 июня 2019 г.