«Հարկային օրենսդրության փոփոխությունների լավ ու վատ կողմերը»․ Վահագն Համբարձումյան(տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձանք տարբեր թեմաների, այդ թվում հարկային օրենսգրքի  փոփոխություններին։

Վահագն Համբարձումյանը նշեց, որ հարկային օրենսգրքի  փաթեթը գնահատելու համար  պետք է առանձին խոսել՝ և՛ բարելավող և վատթարացնող դրույթների մասին։

Անդրադառնալով ՓՄՁ-ներին՝ Վահագն Համբարձումյանն ասաց, որ հանդիպումներ են ունեցել մարզերում, որոնց ժամանակ տնտեսվարող սուբյեկտները ներկայացրել են առաջարկություններ։ Դրանց հիման վրա փորձագետները կմշակեն առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ։