Ադրբեջանի և Թուրքիայի «եղբայրությունը» այնքան էլ անխախտ չէ բազմաթիվ հարցերում

Նախիջևանում ընթացող ադրբեջանաթուրքական զորավարժությունների քարոզչական բաղադրիչին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն այդ համատեքստում հետաքրքրական է նաև հենց զորավարժությունների անվանումը՝ «Անխախտ եղբայրություն», որը միտված է քարոզչական ճնշում բանեցնելու այս տարածքում շահեր ունեցող մյուս բոլոր կողմերի՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի վրա։

Չնայած սրան, Ադրբեջանը և Թուրքիան ի մոտո ճանաչողները գիտեն, որ այդ «եղբայրությունը» այնքան էլ անխախտ չէ բազմաթիվ հարցերում։ Ասենք, օրինակ՝ ի՞նչ անխախտ եղբայրության մասին կարող է լինել խոսքը, երբ Ադրբեջանում պնդում են, թե այժմ Թուրքիայում գտնվող և Նախիջևանին սահմանակից Իգդիրում բնակվում են ադրբեջանցիներ, իսկ պաշտոնական Անկարան նրանց համարում է թուրքեր և փաստացիորեն արգելում սովորել մայրենի լեզուն։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Նախիջևանում ընթացող ադրբեջանաթուրքական զորավարժությունների քարոզչական բաղադրիչին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն…

Опубликовано Vardan Voskanyan Понедельник, 10 июня 2019 г.