Փաշինյանը կարող է հայոց պատմության մեջ մտնել ոչ միայն որպես մեծագույն ձախողակ, այլև մեծագույն պետական դավաճան (տեսանյութ)

Եթե անգամ ազատագրված տարածքները չկորցնենք, ոչ մի բան չկորցնենք, բայց Հայաստանում այժմ ընթացող ներքաղաքական, ներհասարակական զարգացումների հետևանքով լինի զոհ, լինի արյուն, դրա պատասխանատուն, այո, ներկայիս իշխանություններն են լինելու, ցանկացած պարագայում իշխանությունը միշտ պատասխանատու է երկրի համար։ LIVEnews.am կայքի տաղավարում մեզ հետ զրույցի ընթացքում այս կարծիքը հայտնելով, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց․

«Բայց եթե պարզվի, որ սա ոչ թե միամիտ կամ հիմարությամբ է արվում, այլ չարամիտ դիտավորությամբ, դա արդեն կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմտնի ոչ միայն որպես հայոց պատմության մեծագույն ձախողակ, այլև հայոց պատմության մեծագույն պետական դավաճան»։

Ոստիկաններն այսօր, հերթական անգամ առաջնորդվելով երկակի ստանդարտների կիրառմամբ, ներխուժել են «Ադեկվադ» ՀԿ-ի գրասենյակ և բերման ենթարկել Արթուր Դանիելյանին։ Մեր զրուցակիցը պատմեց, թե ինչ պատճառաբանությամբ և ինչպես․․․

Մինչդեռ երեկ հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին կոչ է արել հիշել, որ իր ուսադիրները երկնքից չեն ընկել և իրեն պարտավորեցնում են որոշակի քայլեր կատարել, օրինակ, զբաղվել Գառնիում «Ադեկվադ»-ի անդամ Ազատ Ադամյանի նկատմամբ կատարված լկտիության կամ խուլիգանության բացահայտմամբ, իսկ եթե ոստիկանությունն ի զորու չէ բացահայտել ու բերման ենթարկել ողջ գյուղին հայտնի, հենց Գառնիում բնակվող քրեական տարրին, հայտնել այդ մասին, և այդ դեպքում «Ադեկվատ»-ի անդամները նրան բերման կենթարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում