Բակո Սահակյանն Արթուր Աղաբեկյանին ազատել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է Արթուր Աղաբեկյանի դիմումը՝ իրեն Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու  մասին: Արթուր Աղաբեկյանը քիչ առաջ այս առնչությամբ պարզաբանում է տարածել, որում գրված է.

«Սիրելի հայրենակցներ,

դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:

Վստահ եմ` արել եմ առավելագույնը, և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:

Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին»: