Նիկոլը Լևոնի ու Վանոյի հոգեզավակն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի տաղավարում «Մենք» հաղորդաշարի հյուրը՝«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն է։  Հայտնաբերել ու վնասազերծել սևազգեստ խմբերին,  «բաբոչկա» կախել, գույնզգույն հագցնել, «թավիշը»  փոխարինել  «երկաթով»,  ծեփել պատերով, փռել ասֆալտին․ մեկ տարի շարունակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանից նման  բովանդակությամբ հայտարարություններ ենք լսում, որոնք իրականում սրում են երկրում  իրավիճակը, մինչդեռ իշխանության ներկայացուցիչները դա մեկնաբանում են այսպես` վարչապետը  հանրային պահանջն է կատարում: Ստացվում է՝ պատերով  ծեփելը համընդհանուր պահա՞նջ է, մեր ժողովուրդը, տեսարանների, կախաղանների սիրահա՞ր է։

Ի պատասխան մեր հարցին՝ Արամ Հարությունյանը ասաց․

«Եթե խոսքը վերաբերում է սևազգեստներին գտնել-պատժելուն, ապա այստեղ կարող է լինել երկու տարբերակ․ կամ դրանք Նիկոլ Փաշինյանի աչքին են  երևում, այսինքն՝ բժշկական դեպք է ու իշխանափոխությունից հետո գլխավոր հոգաբույժը սաբոտաժ անելու համար պատասխանատվության կենթարկվի։ Կամ Փաշինյանը դա անում է դիտավորյալ,  այսինքն նախադեպ է ստեղծում վհուկների որս սկսելու համար, որովհետև հասկանում է՝ իշխանությունն իր ձեռքից գնում է։ Ժողովուրդն էլ հասկանում է, որ վարչապետը անմեղսունակ է, վարչապետը ոչնչի ընդունակ չէ»։

Քաղաքական գործիչը վարչապետի միակ ձեռքբերումը համարում է հետևյալը․

«Այս ընթացքում նա կարողացավ վարկաբեկել մեր արժեքները՝ մեր եկեղեցին, բանակը, հասարակության մեջ պառակտում մտցրեց, Արցախի ու Հայաստանի մեջ անջրպետ փորձեց ստեղծել»։

Հարությունյանը համոզված է, որ այս իշխանափոխությունն արվել է դրսից, իսկ պատվիրատուն Արևմուտքն է․

Արամ Հարությունյանի հետ զրուցեցինք նաև կիրակի օրը Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների,  Մարտի 1 գործի, ԱԺ ապրիլյան քառօրյայի հարցերը քննող հանձնաժողովի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում