Այս ԱԺ-ն դառնում է մարգինալ և օր առաջ պետք է ԱԺ նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ)

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդման ժամանակ անդրադարձավ Հայաստանի առաջ ծառացած ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական մարտահրավերներին՝ նշելով, որ այդ խնդիրների լուծման հնարավոր տարբերակը ներկայիս Ազգային ժողովը ցրելն է և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։

Ըստ Արա Գասպարյանի՝ վարչական համակարգի անարդյունավետությունը շատ վտանգավոր է մի շարք արտաքին, ներքին սպառնալիքների, պատերազմի վտանգի առաջ կանգնած Հայաստանի համար։ Նրա դիտարկմամբ՝ իշխանության է եկել անփորձ ուժ, որը չունի համակարգային կառավարման փորձ։ Մյուս կողմից էլ երկրում գնալով ավելի է սրվում հասարակության տարանջատումը, պառակտումը, և այս ամենը կարող է մեր սահմանային թշնամուն ոգևորել պատերազմ սանձազերծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում