Դիմելու եմ դատարան, կամ՝ Ոչխար ենք գողացել, ոչխար…

Եվ այսպես, սիրելի բարեկամներ «արդարադատության» ձեռքերը հասան նաև ինձ։ Պարզվում է Հայաստանում կա էսպիսի մի շատ հետաքրքիր կառույց, որը կոչվում է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Եվ արի ու տես, որ այս պետական կառույցը որոշել է իրեն վերագրել իրավասություններ, որոնք ի սկզբանե իրեն տրված չեն։ Ավելին, իր կարևորությունն ու նշանակությունը, գուցե նաև իր ազդեցիկությունը բարձրացնելու ու ցուցադրելու համար որոշում է կայացրել ինձ տուգանել։ Կհարցնեք ինչի համար։ Կպատասխանեմ. նրա համար, որ փորձում ենք աջակցել մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացմանը, որ պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցնում, պետությանը հարկեր ենք մուծում, այդ միջոցների հաշվին պետությունը նման «տեսչություն» է պահում, որն էլ կոպտորեն խախտելով խոսքի ազատության սկզբունքներն ու գերազանցելով իր իրավասություններն ինձ փորձում է տուգանել։

Հիմա ասեմ, թե ինչ է լինելու։ Տղերքը (որոնց մեջ ունեմ ընկերներ) երևի որոշել էին, որ դե Վահե Տեր-Մինասյանը հո չի ընկնելու իրենց հետևից, հո դատի չի տալու, պետական կառույցը հո խայտառակ չի անելու… Չէ տղերք ջան. Սկսելու ենք նրանից, որ ստիպելու ենք, բացարձակ նույն սկզբունքով, տուգանել մի քանի տասնյակ ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների (այդ թվում նախարարներին, պատգամավորներին և անգամ ՀՀ վարչապետին)։ Հետո բոլորը Ձեզ են դատի տալու, բոլոր գործերը բնականաբար տարվելու եք, պետական բյուջեից հսկա գումարներ եք փոխհատուցելու ու….

Հիմա ուզում եմ հասկանալ, թե ով է մեղավորը, ով է պատվիրատուն, ով է ամեն գնով ձգտում քայքայել առողջապահական համակարգը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե ամենակարճ ժամանակում նման անօրինական քայլերի հեղինակները չպատժվեն, ապա ես ու իմ թիմը կդադարեցնենք մասնակցությունը պետական ծրագրերի աջակցմանը, որոնց համար ի տարբերություն իրենց աթոռներին նստած ու անհեթեթ որոշումներ կայացնողների՝ մենք պետությունից գումարներ չենք ստանում։ Թող իրենք էլ գնան ու սկսեն մարդկանց բուժել…(եթե իհարկե կարող են)….

Վահե Տեր-Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար…Եվ այսպես, սիրելի բարեկամներ «արդարադատության» ձեռքերը հասան նաև…

Опубликовано Vahe Ter-Minasyan Пятница, 7 июня 2019 г.