Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին

Նեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների շքերթը:

Վերջերս Նիկոլ Փաշինյանի ցուցումով ԱԺ-ում ստեղծվեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունների քննող հանձնաժողով:

Փաշինյանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում այս հանձնաժողովի ստեղծումը ներկայացնել որպես դարակազմիկ երևույթ:

Եթե հանձնաժողովականները իրոք ցանկանում են քննել մանրամասները, ապա նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին, ով պնդում էր, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, և որ դա պատերազմ էր Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար:

Կրկնում եմ՝ Փաշինյանը պետք է քննիչ հանձնաժողովին փաստեր ներկայացնի, որ Ապրիլյան պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և հանրությանը ներկայացնի այդ փաստերը:

Ավելին, նա՝ որպես վարչապետ, պետք է հայտարարի՝ արդյոք մնո՞ւմ է նույն կարծիքին, թե այստեղ էլ է իրողություն փոխվել:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ ՓաշինյանինՆեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 7 июня 2019 г.