Հայաստանում առաջիկայում դիրքը կամրապնդի ներքաղաքական զարգացման օրակարգ ունեցող ուժը, ներկաներից մարդիկ հոգնել են (տեսանյութ)

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, ասաց, որ իշխանափոխությունից հետո, երբ քրեաօլիգարխիկ համակարգը վերացվեց երկրում, թվում էր՝ պետք է քաղաքական բուռն գործընթացներ տեղի ունենային՝ տարբեր հայեցակարգեր  ներկայացվեին, ներքաղաքական զարգացման օրակարգ ձևավորվեր, Սահմանադրությունը բարեփոխվեր, երկրի զարգացման տեսլականից բխող բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեին և այլն։ Բայց, ըստ նրա, իշխանափոխությունից մեկ տարի անց կարող ենք փաստել, որ մինչև օրս ներքաղաքական կյանքում զարգացման լուրջ օրակարգ գոյություն չունի։

Փոխարենը իշխանությունները թիթեռի կյանք ունեցող օրակարգերով են հասարակության ուշադրությունը շեղում կարևոր խնդիրներից, իրենց ձախողումները բարդում են նախկինից ժառանգված երևույթների վրա։ Օրինակ, ներդրումներին խանգարող տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում․ սկզբում քրեաօլիգարխիկ համակարգն էր, հետո Ազգային ժողովի նախկին կազմն էր, հիմա էլ վատ դատավորներն են։

Խոսելով դատաիրավական ոլորտում կառավարության նախատեսած փոփոխությունների մասին՝ փորձագետն ասաց, որ այսպես կոչված վեթինգը չի կարող ոլորտի բարեփոխման միջոց ծառայել։

Մանրամասները՝ տեսանյութում