Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ԼՂ հիմնախնդիրը չի քննարկվել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ արցախյան հակամարտությանը չեն անդրադարձել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ղարաբաղյան հակամարտության մասին չի խոսվել,- ասել է Պեսկովը:- Երեկ շատ մանրամասն, հանգամանալի զրույց տեղի ունեցավ երկու երկրների երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության հարցերի շուրջ»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպել են հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում: ՀՀ վարչապետը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մասնակցում է Ս․Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: