Կարկուտից տուժած գյուղացիները կփոխհատուցվեն աշնանը (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վերջին օրերին կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում կստանան աշնանը։

«Փոխհատուցման հանձնաժողովները պետք է հաշվարկեն հասցված վնասի չափը։

Դա կախված է նրանից, թե ինչ մշակաբույսեր են եղել, ու ինչ չափով են ազդել դրանց վրա այդ բնական երևույթները»,– ասաց Խաչատրյանը։

Իսկ վնասի ամբողջական չափը, նրա խոսքով, հայտնի կլինի միայն այդ տվյալներն ամփոփելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում