Բակո Սահակյանը հանդիպել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերության աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն և հանդիպում ունեցել աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Արծարծվել են կազմակերպության գործունեությանը, առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական հարցերին:

Նախագահը նշել է, որ բարձրացված խնդիրները մանրամասնորեն կուսումնասիրվեն, և դրանց կտրվեն պատշաճ լուծումներ:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: