Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Նիկոսիայում

Առաջին եռակողմ հանդիպումը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարների միջև տեղի է ունեցել Նիկոսիայում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն Թվիթերի իր միկրոբլոգում։

Զոհրաբ Մնացականյանը, Յորգաս Կատրուղալոսը և Նիկոս Խրիստոդուլիդեսը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ բանակցությունների եռակողմ ձևաչափը հարուստ կոնտենտ կունենա։ «Սա շատ կարևոր պլատֆորմ է մեր ժողովուրդների միջև առկա հարաբերությունների ամրապնդման համար,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։- Մեր նպատակներն են խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»։