Փաշինյանը՝ այլասերումների և պղծությունների օրինականացման ջատագով (տեսանյութ)

Ինչպես գիտենք, նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա), որն ընդունվել է 11.05.2011թ․Ստամբուլ քաղաքում։

Ստամբուլյան կոնվենցիան, ՀՀ Փաստաբանների պալատի գնահատմամբ, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և չի կարող վավերացվել:

Ինչո՞ւ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարում, որ այդ կոնվենցիան շուտափույթ կերպով պետք է վավերացվի, ի՞նչ վտանգներ է պարունակում այդ կոնվենցիան։

Իրականում այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված սույն կոնվենցիայի ընդունման ամենաշահագրգիռ կողմը եվրոպական կառույցներն են, որոնց հանձնարարականներն արագացված կերպով փորձում է կատարել ՀՀ կառավարությունը։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը սահմանադրական իրավունքի մասնագետ, փաստաբան  Արտաշես Խալաթյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում