Հայկական և բրիտանական զինվորական նվագախմբերի համերգը՝ Երևանում
Երևանում բրիտանական դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգին:
Համերգը հրաշալի հնարավորություն կընձեռի հայ հանդիսատեսին վայելելու բրիտանական և հայկական նվագախմբերի հարուստ երգացանկը։ «Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալու Հայաստանում։
Համերգը կազմակերպվել է ՄԹ և ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից`ի նշանավորումն երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունների:
Համերգը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակում։
Միջոցառումը բաց է հանրության համար: