ՀՀ ՊՆ-ը շուկայականից ցածր գնով վաճառելով հողատարածք՝ պետությանը պատճառել է 51 500 000 դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված  քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51 500 000 դրամի վնաս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունը։

Մասնավորապես, 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝  38 000 000 դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89 500 000 դրամ:

Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51 500 000 դրամ: