Հանրային խորհուրդը պետք է խնդիրները կանխատեսի և ոչ թե հրշեջ դառնա․ Արծրուն Պեպանյան (տեսանյութ)

Գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը LIVEnews.am-ի տաղավարում անդրադարձավ Հանրային խորհրդի գործառույթներին՝ նշելով, որ նոր ձևավորված կառույցը նախորդի իրավահաջորդը չէ և պատասխանատվություն չի կրում նախորդ անդամների չկատարած պարտավորությունների, կառույցի անգործության համար։

Արծրուն Պեպանյանը կարևորեց Հանրային խորհրդի՝ հասարակության մեջ առկա խնդիրները մինչև դրանց թեժանալը կանխատեսելու և բարձրաձայնելու առաքելությունը՝ շեշտելով, որ կառույցը պետք է խնդիրները կանխատեսի, ոչ թե հրշեջ դառնա և փորձի մարել հասարակական հնչեղություն ստացած մտահոգությունները։

Մանրամասները՝ տեսանյութում