Համահարթեցում չի լինելու, Մակունց, իջի․ բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ահազանգ» նախաձեռնության անդամները։

Ցուցարարները դեմ են «Հարկային օրենսգրքում փոփոխություններ» իրականացնելու փաթեթին՝ մասնավորապես համահարթեցմանը։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։ Մինչ այդ նրանց մոտեցան ՀՀ ԱԺ «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Երկար սպասեցնելուց հետո ցուցարարներին մոտեցավ Լիլիթ Մակունցը։

Մակունցի հետ զրույցից հետո ցուցարարները ԱԺ դարպասների մոտ թողեցին իրենց հնամաշ իրերը՝ երկրի սոցիալական վիճակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ցույց տալու համար և ավարտեցին բողոքի ակցիան։

Մանրամասները՝ տեսանյութում