Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչվել է Հովհաննես Այվազովսկու անունով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Որոշում եմ՝ հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետևյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ. Կ. Այվազովսկու անունը»,- գրված է փաստաթղթում: Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից։