Հունիսի մեկին երեխաները կարգելափակեն Բաղրամյան պողոտան

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա խորհրդարանի այգում և Բաղրամյան պողոտայում:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, միջոցառմանը կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, արտ-գիտության կազմակերպություններ, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ: Միջոցառմանը հրավիրված են նաև երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից:

Հունիսի 1-ին ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը: