Աշխատանքային ինչ արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք․ ՄԻՊ իրազեկումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ բազմաթիվ բողոքներ է ստանում հղի, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային իրավունքների խախտումների մասին։ Շատ հաճախ այդ խախտումների պատճառը իրավական գիտելիքների պակասը կամ սեփական իրավունքների չիմացությունն են:

Եվ ահա ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում հերթական կարճ տեսանյութն է տեղադրել, որն իրազեկում է, թե աշխատանքային ինչ արտոնություններ ունեն հղի, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք և ինչպես նրանք կարող են ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով:

Տեսանյութը՝

Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք _________Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ։ Տեսանյութում ներկայացված է նաև իրավունքի խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու տարբերակները։

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Четверг, 30 мая 2019 г.