Նազենի Ղարիբյանը սիրում է Օպերային թատրոնը, բայց այդ սերն անպատասխան է․ Ռուբեն Բաբայան (տեսանյութ)

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Ռուբեն Բաբայանը LIVEnews.am-ի տաղավարում խոսեց վերջերս Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրությունների կապակցությամբ ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի, ինստիտուտում ամբիոնի վարիչի աշխատանքից իր ազատվելու մասին։ Բարեբախտաբար, Ռուբեն Բաբայանը նորից վերադարձել է այդ աշխատանքին, քանի որ ուսանողներն իրենից ներողություն են խնդրել անհարգալի վերաբերմունքի համար։

Արվեստագետն անդրադարձավ նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ծավալված դեպքերին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանի կողմից ՀՀ վարչապետի և ՀՀ մշակույթի նախարար Նազենի Ղարիբյանի դեմ ներկայացված դատական հայցերին։

Հարցին, թե ինչն է մշակույթի նախարարությունը ղեկավարող պաշտոնյայի և Կոնստանդին Օրբելյան արվեստագետի միջև հակամարտության պատճառը, մեր հյուրն ասաց՝ Նազենի Ղարիբյանը սիրում է Օպերային թատրոնը, բայց այդ սերն անպատասխան է։

Մանրամասները՝ տեսանյութում