Ներդրումները չեն նվազել, տնտեսության ոլորտում դրական դինամիկա կա (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով Կառավարության նիստում հրապարակած՝ Ազգային վիճակագրական ծառայության ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին, ասաց, որ մեր երկրում տնտեսական ցուցանիշների աճի դրական միտում կա։

Լրագրողի դիտարկմանը, թե ներդրումները նվազել են, նախարարը պատասխանեց, որ նման բան չկա։ «Ցուցանիշները հաջորդ ամիս կհրապարակվեն»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում