«Մարտիկ» հիմնադրամում հարուցված քրեական գործից մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեից ներկայացրել են «Մարտիկ» հիմնադրամում չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի մասին մանրամասներ․

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

Քրեական գործով հաշվարկված վնասը վերականգնվել է և փոխանցվել Կոմիտեի դեպոզիտային հաշվին:

Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: